русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅՐԵՐ / ԸՆՏՐԱՆԻ
Ս. ԴԻՈՆԵՍԻՈՍ ԱՐԵՈՊԱԳԱՑԻ (I դ.) / [ Խորհրդական աստվածաբանության մասին ]
Ս. ԻԳՆԱՏԻՈՍ ԱՍՏՎԱԾԱԶԳՅԱՑ (I-II դդ.) / [ Նամակ եփեսացիներին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ (240-326) / [ Հատվածներ «Վարդապետությունից» ][ Հատվածներ «Հաճախապատում» ճառերից ]
Ս. ՀԱԿՈԲ ՄԾԲՆԵՑԻ (+338) / [ Հատվածներ «Զգոն» գրքից ]
Ս. ԱՆՏՈՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ (250-356) / [ Հատվածներ խրատներից ]
Ս. ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ (306-373) / [ Հորդորակ ապաշխարության ][ Զորավոր աղոթք ]
Ս. ԱԹԱՆԱՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (295-373) / [ Նահատակության մասին ][ Քրիստոսի ծննդյան և չարչարանքների մասին ]
Ս. ԲԱՐՍԵՂ ԿԵՍԱՐԱՑԻ (329-379) / [ Պատասխաններ ճգնավորների հարցերին ]
Ս. ՄԱԿԱՐ ՄԵԾ (301-391) / [ Խորհուրդների ընտրության մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ(347-407) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԿՅՈՒՐԵՂ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (375-444) / [ Հատված եբրայեցիներին ուղղված նամակից ]
Ս. ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ (մոտ 380-450) / [ Աղանդների հերքումը ]
Ս. ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ (մոտ 410 - V դ. վերջ) / [ Թե ինչպես Աստվածամոր պատկերը բերվեց Հայաստան ][ Վարդավառի խորհրդի մասին ][ Ս. Հռիփսիմյանների պատմությունը ]
Ս. ԵՂԻՇԵ ՎԱՐԴԱՊԵՏ (մոտ 410 - մոտ 470) / [ Մարդկային հոգու մասին ][ Տիրոջ չարչարանքների մասին ]
ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ (410-490) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ (V-VI դդ.) / [ Փիլիսոփայության սահմանումները ][ Ներբող սուրբ աստվածընկալ խաչին ]
ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ (մոտ +686) / [ Մեր Տիրոջ Աստվածահայտնության տոնի մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՄԱՍՏԱՍԵՐ ՕՁՆԵՑԻ (+728) / [ Ատենաբանություն ][ Եկեղեցու կարգերի մասին ]
ՍՏԵՓԱՆՈՍ ՍՅՈՒՆԵՑԻ (մոտ 660-735) / [ Չորս ավետարանիչների մեկնությունը ][ Եկեղեցու խորհրդի մասին ]
ԽՈՍՐՈՎ ԱՆՁԵՎԱՑԻ (մոտ +964) / [ Օգտակար և հոգեշահ խրատական պատգամներ ]
ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ (X դ.) / [ Խորհուրդների մասին ][ Համբերության և խաղաղության մասին ][ Հոգեշահ խրատ զղջման և արտասուքների մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ (951-1003) / [ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ][ Գովեստ սուրբ Աստվածածնին ][ Մատյան ողբերգության ]
ԳՐԻԳՈՐ ՎԿԱՅԱՍԵՐ (+1105) / [ Խոսք ճշմարիտ հավատի և մաքուր, առաքինի վարքի մասին ][ Խրատաշար ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ (1045-1129) / [ Սրբերի բարեխոսության մասին ][ Խրատաշար ]
ՍԱՐԳԻՍ ՇՆՈՐՀԱԼԻ (XII դ.) / [ Ընդհանրական թղթերի մեկնությունը ]
Ս. ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ (1102-1173) / [ Թուղթ ընդհանրական ][ Աղոթք Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի ]
Ս. ՆԵՐՍԵՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ (1153-1198) / [ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Անառակ որդու առակի մեկնությունը ][ Պատարագի խորհրդի մեկնությունը ][ Ս. Հովհաննես ավետարանչի Ննջման պատմության մեկնությունը ]
ՄԽԻԹԱՐ ԳՈՇ (1120-ական - 1213) / [ Նամակ վրացիներին ուղղափառ հավատի մասին ]
ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ (XII-XIII դդ.) / [ Հոգեշահ խրատներ ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑԻ (XII-XIII դդ.) / [ Շահավետ և օգտակար խոսքեր բոլոր մարդկանց համար ][ Խրատ կրոնավորներին ]
ՎԱՐԴԱՆ ԱՐԵՎԵԼՑԻ (մոտ 1200-1271) / [ Արարչագործության 7 օրերի մասին ][ Հատված Դանիելի մարգարեության մեկնությունից ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ (1230-1293) / [ Եղբայրների միաբանության մասին ][ Քրիստոսի ծննդյան և մկրտության օրվա մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ (1315-1386) / [ Մարդկային հոգու մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ (1346-1409) / [ Մարդու լինելության մասին ][ Քարոզ Բուն բարեկենդանի մասին ][ Քարոզ սուրբ Զատիկի մասին ][ Քարոզ Սուրբ Հոգու գալստյան մասին ][ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Քարոզ մեղանչական խորհուրդների մասին ][ Քարոզ պահքի և ողորմության մասին ][ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ]
ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ (XIV-XV դդ.) / [ Մեռոնի օրհնության մասին ][ Ս. Դավիթ Անհաղթի «Փիլիսոփայության սահմանումների» մեկնությունը ][ Ադամգիրք ]





ՔԱՐՈԶ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԻ ՄԱՍԻՆ
(հատված)



Արդ, մենք ինչպե՞ս կենդանացանք Քրիստոսով. չէ՞ որ մարմնով տակավին ենթակա ենք մահվան: Նախ ասենք, որ բուժամիջոցը համապատասխանում է հիվանդությանը. ինչպես որ Ադամը, երբ դատապարտվեց, մահվան մեջ հայտնվեց խորհրդով, իսկ մարմնով մեռավ բազում տարիներ անց, այնպես էլ մենք Քրիստոսով անմահության մեջ ենք հայտնվել հույսով, իսկ իրապես պիտի անմահանանք բազում տարիներ հետո:
Երկրորդ՝ ինչպես որ նախ մեղքը գործվեց, և ապա որպես պատիժ մահը դրվեց ողջ ադամական բնության վրա, այնպես էլ մեր Տերը նախ մեղքը վերցրեց մեզնից և ապա պատիժը, այսինքն՝ մահը, պիտի վերցնի մեր ողջ բնությունից:
Երրորդ՝ ինչպես որ սկզբնական մեղքին հաղորդ ենք լինում ծննդյամբ, իսկ պատժին՝ հետագայում՝ մահվամբ, այնպես էլ նախ հանցանքների թողությանն ենք հաղորդ լինում և ապա՝ կյանքի հարությանը:
Չորրորդ՝ ըստ իրադարձությունների հաջորդականության. ինչպես որ հանցանքը սկզբում է, իսկ պատիժը հետևում է հանցանքին, այնպես էլ նախ հանցանքների թողությանն ենք արժանանում և ապա՝ կյանքի հարությանը՝ փառքի մեջ:
Հինգերորդ՝ նույն Ինքը Քրիստոս նախ մեզ ազատեց մեղքից Իր անապական ծննդով և ապա մահից՝ [Իր] մահվան միջոցով:
Վեցերորդ՝ ինչպես որ մեր Տեր Հիսուս Քրիստոս մահվամբ վերացրեց մահը, քանզի նախ մեռավ և ապա հարություն առավ, այդպես էլ մենք նախ մեռնում ենք և ապա կենդանանում հարությամբ:
Յոթերորդ՝ մենք երկու հայր ունենք. ըստ մարմնի՝ Ադամը, և ըստ հոգու՝ Քրիստոս: Եվ այս երկու լուծն էլ՝ Ադամի մահը և Քրիստոսի կյանքը, պարտավոր ենք կրել մեր մեջ: Եվ այսպես, նախ ծնվում ենք մարմնով՝ Ադամից, և ապա հոգով՝ Քրիստոսից: Այս պատճառով էլ նախ մեռնում ենք՝ վճարելով մեր հին հոր պարտքը, և ապա հարություն առնում՝ մեր նոր Հոր կյանքը կրելով:
Ութերորդ՝ մարդն ունի երկու մահ և երկու կյանք՝ հոգու և մարմնի. կրկնակի է նաև Քրիստոսի գալուստը: Եվ քանի որ հոգին մարմնից ավելի պատվական է, Քրիստոս Իր առաջին գալստյամբ կենդանացրեց մեր հոգին մեռյալներից, մեղքից ու դժոխքից, իսկ երկրորդ գալստյանը պիտի հարություն տա մեր մարմիններին:
Իններորդ՝ Քրիստոս չարչարվեց մեզ համար, մեռավ, հարություն առավ և մեզ անմահություն տվեց. մենք էլ պարտավոր ենք Նրա հետ մեռնել և Նրա հետ հարություն առնել: Այս պատճառով այժմ մեռնում և չարչարակից ենք լինում Քրիստոսին և հետո՝ հարություն առնում և հաղորդվում Նրա փառքին:
Տասներորդ՝ Ադամի հանցանքի հետևանքով ողջ երկիրն անիծվեց ու ապականվեց, և, ինչպես առաքյալն է ասում, այժմ բոլոր արարածները հեծում ու սպասում են Քրիստոսի գալստյանը, որպեսզի ազատվեն ապականության ծառայությունից [տե՛ս Հռոմ. 8.22-23]: Հետևաբար, մեզ համար անպատշաճ էր անմահ և անապական մարմնով բնակվել ապականելի երկրում: Այլ երբ որ արարածները նորոգվեն, այնժամ մենք էլ կնորոգվենք մարմնով և անմահ կյանքով կմտնենք փառքի մեջ:


Աղբյուր՝ «Գիրք քարոզութեան, որ կոչի Ձմեռան հատոր, արարեալ սրբոյ հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն».
Կ. Պոլիս, 1140, էջ 614-615
(փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի)

 
sacredtradition.am