- Ս. ՀԱԿՈԲ ՄԾԲՆԵՑԻ (+338)
- ՀԱԿՈԲ ՆԱԽԱՀԱՅՐ
- ՀԱՂԱՐԾՆԻ ՎԱՆՔ
- ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ
- ՀԱՂՊԱՏԻ ՎԱՆՔ
- ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՋՐՀԵՂԵՂ
- ՀԱՄԲԱՐՁՈՒՄ
- ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
- ՀԱՅՍՄԱՎՈՒՐՔ
- ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ
- ՀԱՅՐԱՊԵՏ
- ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
- ՀԱՅՐԱՎԱՆՔ (ՄԱՐԴԱՂԱՎՆՅԱՑ ՎԱՆՔ)
- ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԿՅԱՆՔ
- ՀԱՌԻՃԱՎԱՆՔ
- ՀԱՎԱՏ
- ՀԱՎԱՏՈ ՀԱՆԳԱՆԱԿ
- ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
- ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ
- Ս. ՀԵՂԻՆԵ ԹԱԳՈՒՀԻ (250-330)
- ՀԻՆՈՒՆՔ
- ՀՈԲ ԵՐԱՆԵԼԻ
- ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏՀՈԳԵԳԱԼՈՒՍՏՔրիստոսի հարությունից 7 շաբաթ անց, երբ Երուսաղեմում բազում ժողովուրդ էր հավաքվել Պենտեկոստեի առիթով, առաքյալները, Տիրոջ պատվերի համաձայն, հավաքվեցին վերնատանը: Նրանք բոլորը, մի սիրտ դարձած, աղոթում էին՝ սպասելով Սուրբ Հոգու գալստյանը, ինչպես խոստացել էր Հիսուսը:
Եվ ահա երկնքից հանկարծակի մի ձայն հնչեց ու լցրեց ողջ վերնատունը: Աշակերտներին երևացին կրակե լեզուներ, որոնք իջան ու նստեցին յուրաքանչյուրի վրա: Եվ նրանք լցվեցին Սուրբ Հոգով: Այսպես ի վերուստ զորանալով՝ առաքյալները սկսեցին քարոզել ու վկայել Հիսուսի մասին: Աշխարհի տարբեր ժողովուրդներ, որոնք հավաքվել էին Երուսաղեմում, ունկնդրում էին նրանց և զարմանում, որովհետև յուրաքանչյուրը լսում և հասկանում էր իր մայրենի լեզվով: Այս զարմանահրաշ քարոզի շնորհիվ այդ օրը դարձի եկավ և Հիսուս Քրիստոսի անունով մկրտվեց շուրջ 3000 հոգի [տե՛ս Գործ. 2]:

Հոգեգալուստ
Երևան, ձեռ. 10675, էջ 305ա, Մալաթիայի Ավետարան, 1267-1268 թթ.
Ծաղկող՝ Թորոս Ռոսլին
Այսպես ծնվեց Քրիստոսի Եկեղեցին՝ իր առաջին անդամներով: Այդ օրն ավարտվեց աստվածային փրկագործությունը, և սկսվեց նոր դարաշրջան: Սուրբ Հոգին սկսեց հեղվել բոլոր հավատացյալների և Քրիստոսի անվամբ մկրտվողների վրա, և այսպես շարունակվելու է մինչև աշխարհի վախճանը:
Սուրբ հոգեգալուստը եղավ հրեական Զատիկից 50 օր հետո՝ Պենտեկոստեին՝ այն օրը, երբ Մովսես մարգարեի միջոցով Աստված Իսրայելին պարգևեց Տասնաբանյա օրենքը: Եվ ինչպես որ Զատիկը՝ Եգիպտոսի գերությունից դուրս գալու տոնը, նոր ուխտում դարձավ Քրիստոսի հարության տոնը, այնպես էլ Պենտեկոստեն եղավ նոր օրենքի՝ շնորհի և ճշմարտության պարգևման օրը՝ Ս. Հոգեգալուստը:
Տոնելով Զատիկից 50 օր հետո՝ Հայ Եկեղեցին հոգեգալուստը հիշատակում է ևս 6 օր՝ ամփոփելով Հարության տոնախմբական շրջանը: - ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ
- ՀՈԳԵՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
- ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
- ՀՈՂԱԹԱՓԵՐ
- ՀՈՎԵԼ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. V դ. երկրորդ կես)
- Ս. ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ (410-490)
- Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ (347-407)
- Ս. ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ (1315-1386)
- ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ
- ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑԻ (XII-XIII դդ.)
- ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ (1230-1293)
- Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐՈՒՍԱՂԵՄԱՑԻ (+417)
- Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ
- Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ԵՎ Ս. ԱԹԱՆԱԳԻՆԵ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՆՇԽԱՐՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՏՈՆ
- ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ (1045-1129)
- Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՕՁՆԵՑԻ (+728)
- ՀՈՎՆԱՆ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VIII դ. առաջին կես)
- ՀՈՎՍԵՓ ԳԵՂԵՑԻԿ
- ՀՈՐԴԱՆԱՆ
- Ս. ՀՌԻՓՍԻՄՅԱՆ ԿՈՒՅՍԵՐ (+301)
- ՀՐԱԺԱՐԻՄՔ
- ՀՐԵՇՏԱԿ
- ՀՈՒՅՍ
- Ս. ՀՈՒՍԻԿ ՀԱՅՐԱՊԵՏ (295-347)