Անցնել բովանդակությանը
Սրբազան ավանդությունՀայ Առաքելական Եկեղեցու հոգևոր ժառանգությունը
🇦🇲 հայերեն
🇦🇲հայերեն 🇷🇺русский 🇬🇧english
Գլխավոր Գրադարան Մուլտիմեդիա Օրացույց Նախագծեր
ԳՐԱԴԱՐԱՆ
  • ԳՐԱԴԱՐԱՆ
  • ՍՈՒՐԲ ԳԻՐՔ
  • ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅՐԵՐ
  • ԳԻՐՔ ՀԱՐՑՄԱՆՑ
  • ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
  • ՊԱՏՄԱԿԱՆ ԵՐԿԵՐ
  • ԳՐԱՑՈՒՑԱԿ
  • ԹԵՄԱՏԻԿ ՑԱՆԿ
  • ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՑԱՆԿ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
A+
ԱԲԳԴԵԶԷԸԹԺԻԼԽԾԿՀՁՂՃՄՅՆՇՈՉՊՋՍՎՏՑՈՒՓՔՕ
  • ԹԱԲՈՐ ԼԵՌ
  • Ս. ԹԱԴԵՈՍ ԱՌԱՔՅԱԼ
  • ԹԱԼԻՆԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ
  • Ս. ԹԱԼԻԼԵՈՍ ԲԺԻՇԿ (+284)
  • ԹԱԼԻՆԻ Ս. ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑԻ
  • ԹԱՇԿԻՆԱԿ
  • Ս. ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐ
  • ԹԱՓՈՐ
  • ԹԵՄ
  • Ս. ԹԵՈԴԻՏՈՆ ԳԱՂԱՏԱՑԻ ԵՎ ՅՈԹ ԿՈՒՅՍԵՐ (+303)
  • Ս. ԹԵՈԴՈՍ ԹԱԳԱՎՈՐ (347-395)
    Ս. ԹԵՈԴՈՍ ԹԱԳԱՎՈՐ (347-395)
    id524Ս. Թեոդոս թագավորը (Թեոդոսիոս Մեծ կայսրը) Եկեղեցու կողմից խիստ մեծարվում է իր բացառիկ պատմական դերի համար. եթե նրա մեծ նախակարապետը՝ Կոստանդին կայսրը (306-337), վերացրեց քրիստոնյաների հալածանքները և նրանց հեթանոսներին հավասար արտոնություններ տվեց, ապա Թեդոսիոսը քրիստոնեությունը հռչակեց որպես Հռոմեական կայսրության պետական կրոն և արգելեց հեթանոսական պաշտամունքներն ու զոհաբերությունները: Նրա օրոք (379-395) Եկեղեցուց արմատախիլ եղան մինչ այդ համաճարակի պես տարածված հերձվածողական ուսմունքները, և հաստատվեցին ուղղափառ սկզբունքները: Նրա ջանքերով 381 թ.-ին գումարվեց Կոստանդնուպոլսի երկրորդ տիեզերական ժողովը, որով դատապարտվեց հոգեմարտության հերձվածը:
    Այս բոլոր գործերի համար, որոնք ուրացության ճանապարհով ընթացող արդի քաղաքակրթությունը կարող է համարել խղճի ազատության և իրավահավասարության խախտում, Եկեղեցին դարեր շարունակ փառաբանել և առ այսօր փառաբանում է ս. Թեոդոսիոսին՝ խորապես գիտակցելով, որ հենց քրիստոնեական քաղաքակրթությունն է և՛ աշխարհի խաղաղություն, և՛ Եկեղեցու հաստատության պատվարը:
    Լինելով քաջարի զորավար, ինչով հռչակվել էր դեռևս կայսր դառնալուց առաջ, ս. Թեոդոսիոսը մեծապես նպաստեց Հռոմեական կայսրությունը նաև իր արտաքին թշնամիներից պատսպարելու գործին՝ հաջողությամբ դիմագրավելով գոթերի, վանդալների, հոների և այլ բարբարոսների արշավանքները։
    390 թվականը կայսրությունում նշանավորվեց մի դառնաղետ պատահարով. Թեսաղոնիկեում ժողովրդական խռովությունների հետևանքով սպանվեցին գավառի զորապետը և այլ պաշտոնյաներ, ինչը սխալմամբ համարելով հակապետական ապստամբություն՝ կայսրն իսկույն հրամայեց ճնշել ամբոխին կազմակերպված կոտորածով: Արդյունքում զոհվեց ավելի քան 7000 քաղաքացի: Այս միջադեպով խիստ աղարտվեց կայսեր բարի համբավը: Սակայն, երբ եպիսկոպոս Ամբրոսիոսը նրան արգելեց մտնել եկեղեցի՝ աղոթելու, ի զարմանս ժողովրդի, նա ցուցաբերեց մեծ խոնարհություն՝ լիովին հնազանդվելով եպիսկոպոսին: Կայսրը կատարեց եպիսկոպոսի սահմանած ծանր ապաշխարությունը և միայն 8 ամիս անց արձակում ստանալով՝ արժանացավ ս. հաղորդության, որին մերձենում էր արտասվելով՝ բազում ականատեսների ստիպելով լալ իր հետ: Այսպես նա ոչ միայն քավեց իր ծանր մեղքը, այլև բարեպաշտության մեծ օրինակ ծառայեց բոլորի համար:
    Ս. Թեոդոսիոսը վախճանվեց 395 թ.-ին Միլանում՝ արդար և բարեպաշտ թագավորի անուն թողնելով:
  • Ս. ԹԵՈԴՈՐՈՍ ԶՈՐԱՎԱՐ (+305)
  • ԹԼՓԱՏՈՒԹՅՈՒՆ
sacredtradition.am
Բեռնվում է…