русский  english    
ԳԼԽԱՎՈՐ
ԳԼԽԱՎՈՐ / ԿԱՅՔԻ ՆՊԱՏԱԿԸ
Յուրաքանչյուր ազգ կայացած է այնքանով, որքանով նա հավատարիմ է իր ավանդություններին, որքանով տեր ու պահապան է իր նախնիներից ստացած ժառանգությանը: Ազգային բազմաշերտ ավանդությունների մեջ գլխավոր դեր է կատարում այն, ինչը կոչված է լինելու սրբազան` բառիս բուն, խորհրդական իմաստով: Գոյություն ունեն բազում ավանդական արժեքներ, որոնց հանդեպ ժողովուրդը հատուկ նախանձախնդրություն է տածում, և որոնք սրբազան նշանակություն ունեն շատերի համար, ինչպես` հայրենիքը, մայրենի լեզուն, ընտանիքը և այլ արժեքներ, առանց որոնց ազգը կորցնում է իր ինքնությունը: Բայց այս ամենից առաջ և ամենից վեր տրված է այն իսկագույն սրբազան արժեքը, որը պայմանավորում է բոլոր մյուս արժեքների բնույթը և բնորոշում ազգության ընդհանուր դիմագիծը, որը, սակայն, միշտ չէ որ ընկալվում է իբրև գերագույն ավանդ:

Հայ ժողովրդին որպես ժառանգություն հասած դասական մշակութային արժեքները գլխավորապես քրիստոնեական են` ներծծված հոգևոր աշխարհայացքով և բխում են Եկեղեցու սուրբ հայրերի կենդանի աստվածճանաչողությունից: Այդ պատճառով դրանք համամարդկային նշանակություն ունեն ու պարծանքի առիթ են յուրաքանչյուր քաղաքակիրթ հայի համար: Սակայն շատերի կյանքում այդ արժեքները պարծանքով էլ ավարտվում են` բնավ չկատարելով այն, ինչին կոչված են` յուրաքանչյուր ժառանգորդի մեջ էական նորոգություն առաջացնելու սրբազան գործառույթը: Իսկ առանց դրա ողջ սրբազան ժառանգությունը մեռած է ու ենթակա տգետ ու հավակնոտ շահարկումների` զուրկ կենդանի ավանդական ուժից:

Այդպիսին էր Խորհրդային Հայաստանում կատարված հայոց մշակութային ժառանգության աթեիստական վերաիմաստավորումը, որն առ այսօր խոր բացասական հետք է թողել հայության գիտակցության մեջ և կարիք ունի լրջագույն վերանայման:

Ներկայիս անկախության և, ավա՜ղ, նաև համաշխարհայնացման պայմաններում ոչ պակաս վտանգավոր է բազմաբնույթ ազդակների տարափը, որը շատերի մեջ ծնում է արժեքների բոլորովին այլ` ոչ սրբազան համակարգ: Շատ հաճախ այն չի կառավարվում անձի գիտակցությամբ և, հիմնականում հենված լինելով կույր կրքերի վրա, նրան ներգրավում է ոչ թե նորոգության, այլ ապականության գործընթացի մեջ` ստանալով վախճանական ժամանակին բնորոշ կործանարար ավանդության ուժ:

Արդյոք ի զորո՞ւ է ողջ ազգը դիմակայել այս նոր, անսուրբ ավանդությանը, մնալ կամ վերստին դառնալ սուրբ Եկեղեցու ճշմարիտ ժառանգորդը և նրա սրբագործող արժեքների կրողը. կարո՞ղ է հայությունը արդի աշխարհացունց ալեկոծությունների պայմաններում վերագտնել իր նախկին սրբանվեր և միակրոն ընթացքը ...

Ավետարանն այս հարցի համար լավատեսական պատասխան չունի. «Լայն է դուռը, եւ ընդարձակ՝ ճանապարհը, որ դէպի կորուստ է տանում, եւ բազմաթիւ են նրանք, որ մտնում են դրանով: ... Անձուկ է դուռը, եւ նեղ՝ ճանապարհը, որ տանում է դէպի կեանք, եւ սակաւաթիւ են նրանք, որ գտնում են այն» (Մատթ. 7.13-14): Եվ այնուհանդերձ, դժվար է հաշտվել սեփական ժողովրդի մեծամասնության կորստական ընթացքի անխուսափելիության հետ: Ճշմարիտ քրիստոնյան չի կարող չտենչալ իր ազգակիցներից շատերին տեսնել ոչ թե կորստյան, այլ սրբության ճանապարհին:

«Սրբազան ավանդություն» կայքը կոչված է նպաստելու այս նվիրական գործին` ի հակադրություն այս աշխարհի մոլորեցուցիչ և ապականիչ ազդակների ներկայացնելով հոգևոր նորոգության սրբավանդ ուղին:
Մակար Եկմալյան (1856-1905), «Հայր մեր»
Կոմիտաս վարդապետ (1869-1935), «Հայր մեր»
Կոմիտաս վարդապետ (1869-1935), «Հայր մեր»
Կոմիտաս վարդապետ (1869-1935), «Յիշեսցուք ի գիշերի»(Գիշերային ժամերգության երգ)
«Յարութեան ալէլուիա»(Գիշերային ժամերգության երգ)
Ս. Ներսես Շնորհալի (1102-1173), «Առաւօտ լուսոյ»(Գիշերային ժամերգության երգ)
«Երեքսրբեան»(Առավոտյան և Երեկոյան ժամերգության սրբասացություն)
«Փառք ի բարձունս»(Առավոտյան ժամերգության օրհներգ)
Ս. Ներսես Շնորհալի (1102-1173), «Նորաստեղծեալ»(Առավոտյան ժամերգության «Մանկունք»-ի կիրակնօրյա շարական)
Կոմիտաս վարդապետ (1869-1935), «Լոյս զուարթ»(Երեկոյան ժամերգության երգ)
Ս. Մովսես Խորենացի (410-490), «Զանճառելի Լուսոյ մայր»(Ս. Ծննդյան ճրագալույցի շարական)
Գրիգոր Պահլավունի (1113-1166), «Ո՜վ զարմանալի»(Աստվածահայտնության ձոներգ), մշակումը՝ Կոմիտաս վարդապետի
Հովհաննես Երզնկացի (1220/30-1293), «Այսօր ձայնն հայրական»(Աստվածահայտնության ձոներգ. կատարվում է ջրօրհնեքի ժամանակ), մշակումը՝ Կոմիտաս վարդապետի
Ս. Մովսես Խորենացի (410-490), «Լոյս ի Լուսոյ ի Հօրէ»(Աստվածահայտնության ջրօրհնեքի շարական), մշակումը՝ Կոմիտաս վարդապետի
Ս. Ներսես Շնորհալի (1102-1173), «Նորահրաշ պսակաւոր»(Ս. Վարդանանց տոնի շարական), մշակումը՝ Կոմիտաս վարդապետի
Ս. Ներսես Շնորհալի (1102-1173), «Նոր ծաղիկ»(Ս. Հարության շարական)
Ս. Ներսես Շնորհալի (1102-1173), «Հրաշափառ Աստուած»(Ս. Գրիգոր Լուսավորչի «Ելք վիրապից» տոնի շարական), մշակումը՝ Կոմիտաս վարդապետի
Սահակ Ձորափորեցի կաթողիկոս (677-703), «Ուրա՛խ լեր, սո՛ւրբ Եկեղեցի»(Ս. Էջմիածնի տոնի շարական)
Սահակ Ձորափորեցի կաթողիկոս (677-703), «Էջ Միածինն ի Հօրէ»(Ս. Էջմիածնի տոնի շարական)
Ս. Մովսես Խորենացի (410-490), «Աստուածածին, երկնային դուռն»(Եկեղեցու տոնական շրջանի «Մեծացուսցէք»-ի շարական), մշակումը՝ Կոմիտաս վարդապետի
Ս. Մովսես Խորենացի (410-490), «Այսօր ժողովեալ»(Ս. Աստվածածնի վերափոխման շարական)
Ս. Հովհաննես Օձնեցի (410-490), «Նահատակ բարի»(Ստեփանոս Նախավկային նվիրված շարական)
Ս. Մեսրոպ Մաշտոց (360-440), «Յամենայն ժամ աղաչանք իմ այս են»(Մեծ պահոց շրջանի ապաշխարության շարական)
Ս. Մեսրոպ Մաշտոց (360-440), «Ծով կենցաղոյս»(Մեծ պահոց առաջին ուրբաթի շարական)
Ս. Մեսրոպ Մաշտոց (360-440), «Անկանիմ առաջի Քո»(ապաշխարության շարական)
Ս. Մեսրոպ Մաշտոց (360-440), «Բազում են Քո գթութիւնք»(ապաշխարության շարական)
Ս. Մեսրոպ Մաշտոց (360-440), «Տէր, որ ի մէջ լերին աղբերացուցեր»(ապաշխարության շարական)
Ս. Սահակ Պարթև (348-439), «Այսօր կանգնեցաւ աւազան»(ոտնլվայի շարական)
Մխիթար Այրիվանեցի (1230-1297), «Սիրտ իմ սասանի»(ոտնլվայի գանձ)
Ս. Ներսես Շնորհալի (1102-1173), «Բա՛ց մեզ, Տէ՛ր»(դռնբացեքի շարական)
Ս. Ներսես Շնորհալի (1102-1173), «Աշխարհ ամենայն»(ապաշխարության շարական), մշակումը՝ Կոմիտաս վարդապետի
«Խորհուրդ խորին»(ս. պատարագի «Զգեստավորում» բաժնի շարական)
Մակար Եկմալյան (1856-1905), «Բարեխօսութեամբ»(ս. պատարագի «Խնկարկություն» բաժնի շարական)
«Գովեա՛, Երուսաղէ՛մ»(ս. պատարագի «Ճաշու ժամամուտ»-ի շարական)
«Սուրբ Աստուած»(ս. պատարագի «Ճաշու ժամամուտ»-ի սրբասացություն)
«Մարմին տէրունական»(ս. պատարագի վերաբերությանը նախորդող երգ)
«Ով է որպէս Տէր»(ս. պատարագի «Վերաբերություն» բաժնի երգ)
«Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ»(ս. պատարագի «Ողջույն» բաժնի շարական)
«Սուրբ, սուրբ»(ս. պատարագի «Գոհություն» բաժնի երգ)
«Հայր երկնաւոր»(ս. պատարագի «Հիշատակ» բաժնի երգ)
«Որդի Աստուծոյ», «Հոգի Աստուծոյ»(ս. պատարագի «Վերակոչում» բաժնի երգեր)
«Տէ՛ր, ողորմեա՜»(ս. պատարագի հաղորդությանը նախորդող երգ)
«Քրիստոս պատարագեալ»(ս. պատարագի «Հաղորդություն» բաժնի երգ)
Ս. պատարագի արձակման աղոթք
«Եղիցի անուն Տեառն օրհնեալ»(ս. պատարագի «Արձակում» բաժնի երգ)
Տերունական աղոթք [Մատթ. 6.9-13]
Լեռան քարոզի ինը երանիները [Մատթ. 5.3-12]
Սաղմոս 6
Սաղմոս 31
Սաղմոս 37
Սաղմոս 50
Սաղմոս 101
Սաղմոս 129
Սաղմոս 142
Վեմի վրա կառուցված տունը [Ղուկ. 6.47-49]
Նոր կարկատանը հին զգեստի վրա [Մատթ. 9.16]
Նոր գինին հին տիկերի մեջ [Մատթ. 9.17]
Սերմնացանը [Մարկ. 4.2-20]
Որոմները [Մատթ. 13.24-30]
Պարտատերն ու երկու պարտապանները [Ղուկ. 7.36-50]
Ճրագը գրվանի տակ [Մատթ. 5.14-16]
Ցանք և հունձք [Մարկ. 4.26-29]
Մանանեխի հատիկը [Մատթ. 13.31-32]
Թթխմորը [Մատթ. 13.33]
Արտում պահված գանձը [Մատթ. 13.44]
Թանկարժեք մարգարիտը [Մատթ. 13.45-46]
Ծով նետված ուռկանը [Մատթ. 13.47-50]
Անխիղճ պարտատեր ծառան [Մատթ. 18.23-35]
Բարի սամարացին [Ղուկ. 10.29-37]
Երեք նկանակով օգնող ընկերը [Ղուկ. 11.5-8]
Անմիտ մեծահարուստը [Ղուկ. 12.16-21]
Արթուն ծառաները [Ղուկ. 12.35-40]
Հավատարիմ և իմաստուն տնտեսը [Ղուկ. 12.42-48]
Անպտուղ թզենին [Ղուկ. 13.6-9]
Խնջույքի կանչվածները [Ղուկ. 14.16-24]
Աշտարակ շինողը, պատերազմի պատրաստվող թագավորը [Ղուկ. 14.28-33]
Կորած ոչխարը [Ղուկ. 15.3-7]
Կորած դրամը [Ղուկ. 15.8-10]
Անառակ որդին [Ղուկ. 15.11-32]
Անիրավ տնտեսը [Ղուկ. 16.1-8]
Հարուստն ու աղքատ Ղազարոսը [Ղուկ. 16.19-31]
Խոնարհաբար ծառայելը [Ղուկ. 17.7-10]
Անարդար դատավորը և այրի կինը [Ղուկ. 18.1-8]
Փարիսեցին և մաքսավորը [Ղուկ. 18.10-14]
Տասը մնասները [Ղուկ. 19.12-27]
Մշակների վարձը [Մատթ. 20.1-16]
Երկու որդիները [Մատթ. 21.28-31]
Չար մշակները [Մատթ. 21.33-40]
Հարսանեկան խրախճանքը [Մատթ. 22.2-14]
Տանտիրոջ վերադարձին արթուն սպասելը [Մարկ. 13.33-37]
Իմաստուն և հիմար կույսերը [Մատթ. 25.1-13]
Երեք ծառաները [Մատթ. 25.14-30]
Գառները և այծերը [Մատթ. 25.31-46]





 
sacredtradition.am