SacredTradition :: Multimedia
русский  english    
ԳԼԽԱՎՈՐ
ԳԼԽԱՎՈՐ / ԿԱՅՔԻ ՆՊԱՏԱԿԸ
Յուրաքանչյուր ազգ կայացած է այնքանով, որքանով նա հավատարիմ է իր ավանդություններին, որքանով տեր ու պահապան է իր նախնիներից ստացած ժառանգությանը: Ազգային բազմաշերտ ավանդությունների մեջ գլխավոր դեր է կատարում այն, ինչը կոչված է լինելու սրբազան` բառիս բուն, խորհրդական իմաստով: Գոյություն ունեն բազում ավանդական արժեքներ, որոնց հանդեպ ժողովուրդը հատուկ նախանձախնդրություն է տածում, և որոնք սրբազան նշանակություն ունեն շատերի համար, ինչպես` հայրենիքը, մայրենի լեզուն, ընտանիքը և այլ արժեքներ, առանց որոնց ազգը կորցնում է իր ինքնությունը: Բայց այս ամենից առաջ և ամենից վեր տրված է այն իսկագույն սրբազան արժեքը, որը պայմանավորում է բոլոր մյուս արժեքների բնույթը և բնորոշում ազգության ընդհանուր դիմագիծը, որը, սակայն, միշտ չէ որ ընկալվում է իբրև գերագույն ավանդ:

Հայ ժողովրդին որպես ժառանգություն հասած դասական մշակութային արժեքները գլխավորապես քրիստոնեական են` ներծծված հոգևոր աշխարհայացքով և բխում են Եկեղեցու սուրբ հայրերի կենդանի աստվածճանաչողությունից: Այդ պատճառով դրանք համամարդկային նշանակություն ունեն ու պարծանքի առիթ են յուրաքանչյուր քաղաքակիրթ հայի համար: Սակայն շատերի կյանքում այդ արժեքները պարծանքով էլ ավարտվում են` բնավ չկատարելով այն, ինչին կոչված են` յուրաքանչյուր ժառանգորդի մեջ էական նորոգություն առաջացնելու սրբազան գործառույթը: Իսկ առանց դրա ողջ սրբազան ժառանգությունը մեռած է ու ենթակա տգետ ու հավակնոտ շահարկումների` զուրկ կենդանի ավանդական ուժից:

Այդպիսին էր Խորհրդային Հայաստանում կատարված հայոց մշակութային ժառանգության աթեիստական վերաիմաստավորումը, որն առ այսօր խոր բացասական հետք է թողել հայության գիտակցության մեջ և կարիք ունի լրջագույն վերանայման:

Ներկայիս անկախության և, ավա՜ղ, նաև համաշխարհայնացման պայմաններում ոչ պակաս վտանգավոր է բազմաբնույթ ազդակների տարափը, որը շատերի մեջ ծնում է արժեքների բոլորովին այլ` ոչ սրբազան համակարգ: Շատ հաճախ այն չի կառավարվում անձի գիտակցությամբ և, հիմնականում հենված լինելով կույր կրքերի վրա, նրան ներգրավում է ոչ թե նորոգության, այլ ապականության գործընթացի մեջ` ստանալով վախճանական ժամանակին բնորոշ կործանարար ավանդության ուժ:

Արդյոք ի զորո՞ւ է ողջ ազգը դիմակայել այս նոր, անսուրբ ավանդությանը, մնալ կամ վերստին դառնալ սուրբ Եկեղեցու ճշմարիտ ժառանգորդը և նրա սրբագործող արժեքների կրողը. կարո՞ղ է հայությունը արդի աշխարհացունց ալեկոծությունների պայմաններում վերագտնել իր նախկին սրբանվեր և միակրոն ընթացքը ...

Ավետարանն այս հարցի համար լավատեսական պատասխան չունի. «Լայն է դուռը, եւ ընդարձակ՝ ճանապարհը, որ դէպի կորուստ է տանում, եւ բազմաթիւ են նրանք, որ մտնում են դրանով: ... Անձուկ է դուռը, եւ նեղ՝ ճանապարհը, որ տանում է դէպի կեանք, եւ սակաւաթիւ են նրանք, որ գտնում են այն» (Մատթ. 7.13-14): Եվ այնուհանդերձ, դժվար է հաշտվել սեփական ժողովրդի մեծամասնության կորստական ընթացքի անխուսափելիության հետ: Ճշմարիտ քրիստոնյան չի կարող չտենչալ իր ազգակիցներից շատերին տեսնել ոչ թե կորստյան, այլ սրբության ճանապարհին:

«Սրբազան ավանդություն» կայքը կոչված է նպաստելու այս նվիրական գործին` ի հակադրություն այս աշխարհի մոլորեցուցիչ և ապականիչ ազդակների ներկայացնելով հոգևոր նորոգության սրբավանդ ուղին:
Երկրային դրախտի քարտեզը
Միջագետքի Շումեր-Աքքադյան քաղաքակրթությունը (մ. թ. ա. IV-III հազարամյակներ)
Աբրահամի ճամփորդությունը (մ. թ. ա. 2000-ական թթ.)
Առաջին Բաբելոնյան թագավորությունը (մ. թ. ա. 1792-1750 թթ.)
Եգիպտոսի «Հին թագավորությունը» (2635-2040 թթ.)
Եգիպտոսի «Միջին թագավորությունը» (2040-1550 թթ.)
Եգիպտոսի «Նոր թագավորությունը» (1550-525 թթ.)
Իսրայելի ժողովրդի ելքը Եգիպտոսից և ուղևորությունը Ավետյաց երկիր
Հեսու Նավեի արշավանքները և Քանանի նվաճումը
Ավետյաց երկրի բաժանումն ըստ Իսրայելի 12 ցեղերի
Իսրայելի նվաճած տարածքները Սավուղից առաջ
Իսրայելի թագավորությունը Սավուղի օրոք (մ. թ. ա. 1010 թ.)
Իսրայելի թագավորության ընդարձակումը Դավթի օրոք (մ. թ. ա. 970 թ.)
Իսրայելի թագավորությունը Սողոմոնի օրոք (մ. թ. ա. 930 թ.)
Իսրայելի թագավորության բաժանումը Սողոմոնի մահից հետո
Ասորեստանյան թագավորությունն իր հզորության գագաթնակետին (մ. թ. ա. 650 թ.)
Բաբելոնյան թագավորությունն իր հզորության գագաթնակետին (մ. թ. ա. 550 թ.)
Պարսկական թագավորությունն իր հզորության գագաթնակետին (մ. թ. ա. 450-ական թթ.)
Ալեքսանդր Մակեդոնացու տիրապետությունն իր հզորության գագաթնակետին (մ. թ. ա. մոտ 323 թ.)
Հռոմեական կայսրության տիրույթների ընդլայնումը մ. թ. ա. III դ. մինչև մ. թ. II դ. սկիզբը
Պաղեստինը Հռոմի տիրապետության տակ՝ Քրիստոսի օրոք
Քրիստոնեության տարածումը Պողոս առաքյալից առաջ
Պողոս առաքյալի առաջին առաքելական ճամփորդությունը (45-49 թթ.)
Պողոս առաքյալի երկրորդ առաքելական ճամփորդությունը (49-52 թթ.)
Պողոս առաքյալի երրորդ առաքելական ճամփորդությունը (53-58 թթ.)
Պողոս առաքյալի ճամփորդությունը դեպի Հռոմ (60-62 թթ.)
Հովհաննես ավետարանչի Հայտնության գրքում նշված Ասիայի յոթ Եկեղեցիները
Հրեաների բնակավայրերը և գաղթօջախների տարածումը I դարում
Առաքյալների քարոզչությամբ ստեղծված առաջին քրիստոնեական համայնքները
Քրիստոնեական համայնքների տարածումը I-III դարերում
Հռոմեական կայսրությունը 476 թ.՝ տերության արևմտյան մասի կործանումից հետո





 
sacredtradition.am