русский  english    
ԳԼԽԱՎՈՐ
ԳԼԽԱՎՈՐ / ԿԱՅՔԻ ՆՊԱՏԱԿԸ
Յուրաքանչյուր ազգ կայացած է այնքանով, որքանով նա հավատարիմ է իր ավանդություններին, որքանով տեր ու պահապան է իր նախնիներից ստացած ժառանգությանը: Ազգային բազմաշերտ ավանդությունների մեջ գլխավոր դեր է կատարում այն, ինչը կոչված է լինելու սրբազան` բառիս բուն, խորհրդական իմաստով: Գոյություն ունեն բազում ավանդական արժեքներ, որոնց հանդեպ ժողովուրդը հատուկ նախանձախնդրություն է տածում, և որոնք սրբազան նշանակություն ունեն շատերի համար, ինչպես` հայրենիքը, մայրենի լեզուն, ընտանիքը և այլ արժեքներ, առանց որոնց ազգը կորցնում է իր ինքնությունը: Բայց այս ամենից առաջ և ամենից վեր տրված է այն իսկագույն սրբազան արժեքը, որը պայմանավորում է բոլոր մյուս արժեքների բնույթը և բնորոշում ազգության ընդհանուր դիմագիծը, որը, սակայն, միշտ չէ որ ընկալվում է իբրև գերագույն ավանդ:

Հայ ժողովրդին որպես ժառանգություն հասած դասական մշակութային արժեքները գլխավորապես քրիստոնեական են` ներծծված հոգևոր աշխարհայացքով և բխում են Եկեղեցու սուրբ հայրերի կենդանի աստվածճանաչողությունից: Այդ պատճառով դրանք համամարդկային նշանակություն ունեն ու պարծանքի առիթ են յուրաքանչյուր քաղաքակիրթ հայի համար: Սակայն շատերի կյանքում այդ արժեքները պարծանքով էլ ավարտվում են` բնավ չկատարելով այն, ինչին կոչված են` յուրաքանչյուր ժառանգորդի մեջ էական նորոգություն առաջացնելու սրբազան գործառույթը: Իսկ առանց դրա ողջ սրբազան ժառանգությունը մեռած է ու ենթակա տգետ ու հավակնոտ շահարկումների` զուրկ կենդանի ավանդական ուժից:

Այդպիսին էր Խորհրդային Հայաստանում կատարված հայոց մշակութային ժառանգության աթեիստական վերաիմաստավորումը, որն առ այսօր խոր բացասական հետք է թողել հայության գիտակցության մեջ և կարիք ունի լրջագույն վերանայման:

Ներկայիս անկախության և, ավա՜ղ, նաև համաշխարհայնացման պայմաններում ոչ պակաս վտանգավոր է բազմաբնույթ ազդակների տարափը, որը շատերի մեջ ծնում է արժեքների բոլորովին այլ` ոչ սրբազան համակարգ: Շատ հաճախ այն չի կառավարվում անձի գիտակցությամբ և, հիմնականում հենված լինելով կույր կրքերի վրա, նրան ներգրավում է ոչ թե նորոգության, այլ ապականության գործընթացի մեջ` ստանալով վախճանական ժամանակին բնորոշ կործանարար ավանդության ուժ:

Արդյոք ի զորո՞ւ է ողջ ազգը դիմակայել այս նոր, անսուրբ ավանդությանը, մնալ կամ վերստին դառնալ սուրբ Եկեղեցու ճշմարիտ ժառանգորդը և նրա սրբագործող արժեքների կրողը. կարո՞ղ է հայությունը արդի աշխարհացունց ալեկոծությունների պայմաններում վերագտնել իր նախկին սրբանվեր և միակրոն ընթացքը ...

Ավետարանն այս հարցի համար լավատեսական պատասխան չունի. «Լայն է դուռը, եւ ընդարձակ՝ ճանապարհը, որ դէպի կորուստ է տանում, եւ բազմաթիւ են նրանք, որ մտնում են դրանով: ... Անձուկ է դուռը, եւ նեղ՝ ճանապարհը, որ տանում է դէպի կեանք, եւ սակաւաթիւ են նրանք, որ գտնում են այն» (Մատթ. 7.13-14): Եվ այնուհանդերձ, դժվար է հաշտվել սեփական ժողովրդի մեծամասնության կորստական ընթացքի անխուսափելիության հետ: Ճշմարիտ քրիստոնյան չի կարող չտենչալ իր ազգակիցներից շատերին տեսնել ոչ թե կորստյան, այլ սրբության ճանապարհին:

«Սրբազան ավանդություն» կայքը կոչված է նպաստելու այս նվիրական գործին` ի հակադրություն այս աշխարհի մոլորեցուցիչ և ապականիչ ազդակների ներկայացնելով հոգևոր նորոգության սրբավանդ ուղին:
Հայաստանը մ. թ.ա. II դարում. Մեծ Հայքի թագավորության հզորացումը Արտաշես I թագավորի օրոք (189-160 թթ.)
Հայաստանը Տիգրան Մեծի թագավորության ժամանակ (մ. թ. ա. 69 թ.)
Հայաստանը առաքելական շրջանում. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների քարոզչության ուղիները (35-60 թթ.)
Մեծ Հայքի թագավորությունը Արշակունյաց տոհմի առաջին գահակալների օրոք (I դ. երկրորդ կես)
Պարթևական թագավորության ընդարձակումը մ. թ. ա. III-I դդ.
Ս. Գրիգոր Լուսավորչի կյանքն ու գործունեությունը. քրիստոնեությունը՝ Մեծ Հայքի պետական կրոն
Պարսից Սասանյան տոհմի տիրապետությունը (224-651 թթ.)
Մեծ Հայքի թագավորության կորուստը և բաժանումը երկու պետությունների միջև: Հայաստանը 378-428 թթ.
Հայաստանը 428-484 թթ.: Վարդանանց և Վահանանց պատերազմները:
Հայաստանը 527-591 թթ.
Հայաստանի վերաբաժանումը Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև արաբական արշավանքների նախօրեին, 591-631 թթ.
Հայաստանի անկախացումը 630-652 թթ.՝ Թեոդորոս Ռշտունու իշխանության ներքո վերամիավորված տարածքներով
Արաբական խալիֆայության տիրույթների ընդլայնումը VII դ. սկզբից մինչև VIII դ. կեսը
Հայաստանը Արաբական խալիֆայության կազմում՝ Արմինիա (Հայաստանյայք) կուսակալության մեջ (VII-IX դդ.)
Հայաստանը Աշոտ և Սմբատ Բագրատունիների թագավորության շրջանում (885-908 թթ.)
Հայաստանը 989-1020 թթ.
Հայաստանը 1021 թ., Վասպուրականի կորուստը
Հայաստանը 1045-1071 թթ., Անիի անկումը և հայոց թագավորության մասնատումը
Մանազկերտի ճակատամարտը և թուրք-սելջուկյան տիրապետության հաստատումը Հայաստանում և Փոքր Ասիայում: Հայկական իշխանության ստեղծումը Կիլիկիայում (XI դ. վերջ)
Հայաստանը և հարևան երկրները թուրք-սելջուկյան տիրապետության շրջանում, Վրաստանի անկախացումն ու հզորացումը (1110-1130 թթ.)
Թուրք-սելջուկյան տիրապետության թուլացումը, Զաքարյան Հայաստանի և Կիլիկիայի Հայկական թագավորության ստեղծումը մոնղոլական արշավանքների նախօրեին (XIII դարի սկիզբ)
Կիլիկիայի հայկական թագավորությունը Լևոն II-ի օրոք՝ XIII դ. սկզբին
Զաքարյան Հայաստանը Վրաց թագավորության կազմում՝ XIII դ. առաջին կեսին
Մոնղոլ-թաթարական տիրապետությունն իր հզորության գագաթնակետին (1280-ական թթ.)
Օսմանյան Թուրքիայի տիրապետության ընդարձակումը XIV դ. սկզբից մնչև XVII դ. վերջը





 
sacredtradition.am