|
|
|
ԳԼԽԱՎՈՐ / ԿԱՅՔԻ ՆՊԱՏԱԿԸ |
|
Յուրաքանչյուր ազգ կայացած է այնքանով, որքանով նա հավատարիմ է իր
ավանդություններին, որքանով տեր ու պահապան է իր նախնիներից ստացած ժառանգությանը:
Ազգային բազմաշերտ ավանդությունների մեջ գլխավոր դեր է կատարում այն, ինչը կոչված է
լինելու սրբազան` բառիս բուն, խորհրդական իմաստով: Գոյություն ունեն բազում
ավանդական արժեքներ, որոնց հանդեպ ժողովուրդը հատուկ նախանձախնդրություն է տածում,
և որոնք սրբազան նշանակություն ունեն շատերի համար, ինչպես` հայրենիքը, մայրենի
լեզուն, ընտանիքը և այլ արժեքներ, առանց որոնց ազգը կորցնում է իր ինքնությունը:
Բայց այս ամենից առաջ և ամենից վեր տրված է այն իսկագույն սրբազան արժեքը, որը
պայմանավորում է բոլոր մյուս արժեքների բնույթը և բնորոշում ազգության ընդհանուր
դիմագիծը, որը, սակայն, միշտ չէ որ ընկալվում է իբրև գերագույն ավանդ:
Հայ ժողովրդին որպես ժառանգություն հասած դասական մշակութային արժեքները
գլխավորապես քրիստոնեական են` ներծծված հոգևոր աշխարհայացքով և բխում են Եկեղեցու
սուրբ հայրերի կենդանի աստվածճանաչողությունից: Այդ պատճառով դրանք համամարդկային
նշանակություն ունեն ու պարծանքի առիթ են յուրաքանչյուր քաղաքակիրթ հայի համար:
Սակայն շատերի կյանքում այդ արժեքները պարծանքով էլ ավարտվում են` բնավ չկատարելով
այն, ինչին կոչված են` յուրաքանչյուր ժառանգորդի մեջ էական նորոգություն
առաջացնելու սրբազան գործառույթը: Իսկ առանց դրա ողջ սրբազան ժառանգությունը մեռած
է ու ենթակա տգետ ու հավակնոտ շահարկումների` զուրկ կենդանի ավանդական ուժից:
Այդպիսին էր Խորհրդային Հայաստանում կատարված հայոց մշակութային ժառանգության
աթեիստական վերաիմաստավորումը, որն առ այսօր խոր բացասական հետք է թողել հայության
գիտակցության մեջ և կարիք ունի լրջագույն վերանայման:
Ներկայիս անկախության և, ավա՜ղ, նաև համաշխարհայնացման պայմաններում ոչ պակաս
վտանգավոր է բազմաբնույթ ազդակների տարափը, որը շատերի մեջ ծնում է արժեքների
բոլորովին այլ` ոչ սրբազան համակարգ: Շատ հաճախ այն չի կառավարվում անձի
գիտակցությամբ և, հիմնականում հենված լինելով կույր կրքերի վրա, նրան ներգրավում է
ոչ թե նորոգության, այլ ապականության գործընթացի մեջ` ստանալով վախճանական
ժամանակին բնորոշ կործանարար ավանդության ուժ:
Արդյոք ի զորո՞ւ է ողջ ազգը դիմակայել այս նոր, անսուրբ ավանդությանը, մնալ կամ
վերստին դառնալ սուրբ Եկեղեցու ճշմարիտ ժառանգորդը և նրա սրբագործող արժեքների
կրողը. կարո՞ղ է հայությունը արդի աշխարհացունց ալեկոծությունների պայմաններում
վերագտնել իր նախկին սրբանվեր և միակրոն ընթացքը ...
Ավետարանն այս հարցի համար լավատեսական պատասխան չունի. «Լայն է դուռը, եւ
ընդարձակ՝ ճանապարհը, որ դէպի կորուստ է տանում, եւ բազմաթիւ են նրանք, որ մտնում
են դրանով: ... Անձուկ է դուռը, եւ նեղ՝ ճանապարհը, որ տանում է դէպի կեանք, եւ
սակաւաթիւ են նրանք, որ գտնում են այն» (Մատթ. 7.13-14): Եվ այնուհանդերձ, դժվար է
հաշտվել սեփական ժողովրդի մեծամասնության կորստական ընթացքի անխուսափելիության հետ:
Ճշմարիտ քրիստոնյան չի կարող չտենչալ իր ազգակիցներից շատերին տեսնել ոչ թե
կորստյան, այլ սրբության ճանապարհին:
«Սրբազան ավանդություն» կայքը կոչված է նպաստելու այս նվիրական գործին` ի
հակադրություն այս աշխարհի մոլորեցուցիչ և ապականիչ ազդակների ներկայացնելով հոգևոր
նորոգության սրբավանդ ուղին:
| Աբրահամ նախահոր հետ կապված վայրեր |
| Ագուլիսի Ս. Թովմա վանք |
| Ախթալայի Ս. Աստվածածին վանք |
| Աղբակի Ս. Բարդուղիմեոս վանք |
| Աղթամարի Ս. Խաչ եկեղեցի |
| Աղջոց վանք |
| Ամարասի վանք |
| Անիի Աբուղամրենց Ս. Գրիգոր եկեղեցի |
| Անիի Բախտաղեկի Ս. Գրիգոր եկեղեցու որմնանկարի բեկոր. Քրիստոս մեդալիոնի մեջ, XIII դ. |
| Անիի Կուսանաց վանք |
| Անիի Մայր տաճար |
| Անիի Ս. Փրկիչ եկեղեցի |
| Անիի Տիգրան Հոնենցի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի |
| Աշտանակ |
| Ապրակունիսի Ս. Կարապետ վանք |
| Աջեր |
| Աստվածաշնչային ժողովածու, 1263-1266 թթ. (մանրանկարչություն) |
| Աստվածաշունչ, 1270 թ. (մանրանկարչություն) |
| Աստվածաշունչ, XIII-XIV և XVII դդ., Ղրիմ (մանրանկարչություն) |
| Աստվածաշունչ, 1662/3 թ., Նոր Ջուղա (մանրանկարչություն) |
| Ավագ, XIV դ. (մանրանկարչություն) |
| Ավետարան, Х դ. (մանրանկարչություն) |
| Ավետարան, Х դ. (մանրանկարչություն) |
| Ավետարան, Х-ХI դդ. (մանրանկարչություն) |
| Ավետարան, 1033 թ. (մանրանկարչություն) |
| Ավետարան, 1038 թ. (մանրանկարչություն) |
| Ավետարան, 1053 թ. (մանրանկարչություն) |
| Ավետարան, 1071-1079 թթ. (մանրանկարչություն) |
| Ավետարան, ХI-ХII դդ. (մանրանկարչություն) |
| Ավետարան, XII (?) դ. (մանրանկարչություն) |
| Ավետարան, XII (?) դ. (մանրանկարչություն) |
| Ավետարան, 1201 թ. (մանրանկարչություն) |
| Ավետարան, 1217 թ. (մանրանկարչություն) |
| Ավետարան, 1224 թ. (մանրանկարչություն) |
| Ավետարան, 1249 թ. (մանրանկարչություն) |
| Ավետարան, 1251 թ. (մանրանկարչություն) |
| Ավետարան, 1287 թ. (մանրանկարչություն) |
| Ավետարան, XIII դ. (մանրանկարչություն) |
| Ավետարան, XIII դ. (մանրանկարչություն) |
| Ավետարան, XIII դ. (մանրանկարչություն) |
| Ավետարան, XIII-XIV դդ. (մանրանկարչություն) |
| Ավետարան, XIII-XIV դդ. (մանրանկարչություն) |
| Ավետարան, XIII-XIV դդ. (մանրանկարչություն) |
| Ավետարան, XIII-XIV դդ., Կիլիկիա, Ղրիմ (մանրանկարչություն) |
| Ավետարան, 1331 թ., Իտալիա (մանրանկարչություն) |
| Ավետարան, 1356-1357 թթ., Թավրեժ (մանրանկարչություն) |
| Ավետարան. XIV դ., Ղրիմ (մանրանկարչություն) |
| Ավետարան, 1604 թ. (մանրանկարչություն) |
| Ավետարանի կազմ, 1255 թ. |
| Ավետարանի կազմ, 1693 թ. |
| Ավետարանի կազմ, XVII դ. |
| Արագած լեռը |
| Արարատ լեռը |
| Արարատի Ամենափրկիչ խաչքարը (1279 թ.) |
| Արենիի Ս. Աստվածածին եկեղեցի |
| Արծիվ (հայրապետական կրծքանշան) |
| Արտազի Ս. Թադե վանք |
| Արտախուրակներ |
| Արուճի Ս. Գրիգոր եկեղեցի |
| Բազպաններ |
| Ս. Բարդուղիմեոս առաքյալ |
| Բեգյունց Ավետարան, 1060 թ. (մանրանկարչություն) |
| Բեթղեհեմ |
| Բուրվառ |
| Ս. Գայանե |
| Գանձասարի վանք |
| Գավազան և ասա |
| Գավառի խաչքարեր |
| Գեղարդ (Քրիստոսին խոցած նիզակի ծայրը) |
| Գեղարդավանք (Այրիվանք) |
| Գմբեթ եկեղեցի |
| Գողգոթայի խորանը |
| Գոշավանք (Նոր Գետիկ) |
| Գոտի |
| Գունդստաբլի Ավետարան, XIII դ. (մանրանկարչություն) |
| Ս. Գրիգոր Տաթևացի, XIV դ. (մանրանկարչություն) |
| Դադիվանք |
| Դաս |
| Դարաշամբի Ս. Ստեփանոս Նախավկա վանք |
| Եղվարդի Ս. Աստվածածին եկեղեցի |
| Եմիփորոն |
| Երերույքի Ս. Կարապետ վկայարան |
| Երզնկայի Աստվածաշունչ, 1269 թ. (մանրանկարչություն) |
| Երիքովի ավերակները |
| Երուսաղեմի հայկական սրբավայրերը |
| Երուսաղեմի Տաճարի հնագույն հիմքի մոտ (Արցունքի պատ) |
| Երուսաղեմն անցյալում՝ մանրակերտներով |
| Երուսաղեմն ու նրա շրջակայքը այսօր |
| Զաքարիա Աղթամարցի, XIV դ. (մանրանկարչություն) |
| Զվարթնոց տաճար (Վաղարշապատի Ս. Գրիգոր եկեղեցի) |
| Էջմիածնի Ավետարան, 989 թ. (մանրանկարչություն) |
| Էջմիածնի Ավետարան, VI դ. (մանրանկարչություն) |
| Էջմիածնի Ավետարանի կազմը, VI դ. |
| Ս. Էջմիածնի հիմնադրումը |
| Ս. Էջմիածնի Մայր տաճար |
| Ս. Էջմիածնի Մայրավանքը |
| Էջմիածնի Ս. Գայանե եկեղեցի |
| Էջմիածնի Ս. Հռիփսիմե եկեղեցի |
| Էջմիածնի Ս. Շողակաթ եկեղեցի |
| Թաբոր լեռը |
| Ս. Թադեոս առաքյալ |
| Թալինի Կաթողիկե եկեղեցի |
| Թալինի Ս. Աստվածածին եկեղեցի |
| Թարգմանչաց Ավետարան, 1232 թ. (մանրանկարչություն) |
| Թափոր |
| Թորոս Ռոսլին, XIII դ. (մանրանկարչություն) |
| Թորոս Տարոնացի, XIV դ. (մանրանկարչություն) |
| Ժամերգություն |
| Ժողովածու, XIV դ., Ղրիմ (մանրանկարչություն) |
| Ժողովածու, 1418 թ. (մանրանկարչություն) |
| Ժողովածու, 1644, Հալեպ (մանրնկարչություն) |
| Ժողովածու, 1669-1674 թթ. (մանրանկարչություն) |
| Իշխան Գրիգոր Խաղբակյանի խաչքարը (1233 թ.) |
| Լազարյան Ավետարան, 887 թ. (մանրանկարչություն) |
| Լանջախաչ |
| Լմբատավանքի Ս. Ստեփանոս եկեղեցի |
| Լուսնացույց գործիք |
| Խաչվառ |
| Խաչքարի վերածված նախաքրիստոնեական կոթողներ |
| Խաչքար-հուշակոթողներ |
| Խաղողօրհնեք |
| Խծկոնքի վանք |
| Խնկաման |
| Խնկանոց |
| Խոտակերաց սուրբ նշան (մասունքի պահարան) |
| Խոր Վիրապի վանք |
| Խորակերտի վանք |
| Խորանաշատի վանք |
| Խորանի վարագույր |
| Խորհրդանոց |
| Խույր |
| Ծաղկազարդ |
| Ծերուն, XIV-XV դդ. (մանրանկարչություն) |
| Կանթեղ |
| Կարապետ Բերկրեցի, XV դ. (մանրանկարչություն) |
| Կարմրավոր Ս. Աստվածածին եկեղեցի |
| Կարսի Ս. Առաքելոց եկեղեցի |
| Կեչառիսի վանք |
| Կեռան թագուհու Ավետարան, 1272 թ. (մանրանկարչություն) |
| Կեռան թագուհու Ավետարանի կազմը |
| Կիլիկիայի 1038 թ. Ավետարանի կազմը |
| Կիլիկիայի XIII դ. Ավետարանի կազմը, 1496 թ. |
| Կիրանց վանք |
| Կոնքեռ |
| Հակոբ Ջուղայեցի, XVII դ. (մանրանկարչություն) |
| Հաղարծնի վանք |
| Հաղորդություն |
| Հաղպատի Ավետարան, 1211 թ. (մանրանկարչություն) |
| Հաղպատի վանք |
| Հայսմավուրք, XIII դ. (մանրանկարչություն) |
| Հայսմավուրք, XV դ. (մանրանկարչություն) |
| Հայսմավուրք, 1713 թ., Կաֆա (մանրանկարչություն) |
| Հայրապետական աթոռ |
| Հայրավանք (Մարդաղավնյաց վանք) |
| Հառիճավանք |
| Հավուց Թառի «Ամենափրկիչ», X դ. |
| Հարանց վարք, 1430 թ., Կաֆա (մանրանկարչություն) |
| Հողաթափեր |
| Հոռոմոսի Ավետարան, 1232 թ. (մանրանկարչություն) |
| Հովհաննավանք |
| Հովհաննես Խիզանեցի, XIV-XV դդ. (մանրանկարչություն) |
| Հորդանան |
| Ս. Հռիփսիմե |
| Հռոմկլայի Ավետարան, 1166 թ. (մանրանկարչություն) |
| Ձիթենյաց լեռ և Գեթսեմանի |
| Ճաճանչախաչ |
| Ճաշոց, 1286 թ. (մանրանկարչություն) |
| Ճաշոց, 1356 թ., Ղրիմ (մանրանկարչություն) |
| Ճաշոց, 1360 թ., Ղրիմ (մանրանկարչություն) |
| Ճրագալույց |
| Մակարավանք |
| Մանրուսմունք, 1352 թ., Սուրխաթ, Ղրիմ (մանրանկարչություն) |
| Մաշտոց, X դ. (մանրանկարչություն) |
| Մաշտոց, 1471 թ. (մանրանկարչություն) |
| Մասնատուփ |
| Մաստարայի խաչքարը (1211 թ.) |
| Մաստարայի Ս. Հովհաննես եկեղեցի |
| Մասունքով խաչեր |
| Ս. Մարիամ Աստվածածնի հետ կապված սրբավայրեր |
| Մարկոս Պատկերահան, XVII դ. (մանրանկարչություն) |
| Մարմաշենի վանք |
| Մեծ եղեռնի 50-ամյակի խաչքարը |
| Մեկնություն, 1435 թ. (մանրանկարչություն) |
| Մեկնություն, 1449 թ., Կաֆա (մանրանկարչություն) |
| Մեռոնի սպասք |
| Մեռոնօրհնություն |
| Մինաս Ծաղկող, XV դ. (մանրանկարչություն) |
| Մլքե թագուհու Ավետարան, 851-862 թթ. (մանրանկարչություն) |
| Մկրտության ավազան |
| Մշո Առաքելոց վանքի դուռը |
| Մշո Ճառընտիր, 1202 թ. (մանրանկարչություն) |
| Մոմիկ, XIV դ. (մանրանկարչություն) |
| Մողնու Ավետարան, XI դ. (մանրանկարչություն) |
| Մուղնու XIII դ. Ավետարանի կազմը, 1679 թ. |
| Մուղնու Ս. Գևորգ վանք |
| Նաբավ լեռը |
| Նազարեթ |
| Նարեկ (Մատյան ողբերգության), 1173 թ. (մանրանկարչություն) |
| Նարեկ (Մատյան ողբերգության), 1401 թ., Կաֆա (մանրանկարչություն) |
| Նարեկավանքի Ավետարան, 1069 թ. (մանրանկարչություն) |
| Նարեկավանք |
| Նոյյան տապանի մասունքը |
| Նոյն իջնում է Արարատից |
| Նոր Կտակարան, 1317-1318 թթ. (մանրանկարչություն) |
| Նոր Վարագավանք (Անապատ) |
| Նորադուսի խաչքարեր |
| Նորավանք |
| Շապիկ |
| Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցի |
| Շուշիի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Կանաչ Ժամ) |
| Շուրջառ |
| Որոտնավանք |
| Չորս Ավետարաններ, XI դ. (մանրանկարչություն) |
| Պահարան ս. Բարդուղիմեոս առաքյալի մասունքով |
| Պանագե |
| Պատարագ |
| Պատարագամատույց, 1356 թ., Սուրխաթ, Ղրիմ (մանրանկարչություն) |
| Պատմագիրք հայոց, 1567 թ. (մանրանկարչություն) |
| Պատմոս կղզի |
| Պարզ խաչքարեր (IX դ.) |
| Ջահ |
| Ջենովայի Ավետարանի կազմը |
| Ջրօրհնեք |
| Ջուղայի խաչքարեր |
| Սահակ Վանեցի, XVII դ. (մանրանկարչություն) |
| Սաղավարտ |
| Սաղմոսավանք |
| Սանահինի վանք |
| Սանասարյան Ավետարան, 986 թ. (մանրանկարչություն) |
| Սարգիս Պիծակ, XIV դ. (մանրանկարչություն) |
| Սեբաստիայի Ավետարան, 1066 թ. (մանրանկարչություն) |
| Ս. սեղանի գոգնոց |
| Ս. սեղանի խաչ |
| Սևանավանք |
| Սինա լեռը |
| Սկիհ |
| Սկիհի ծածկոց |
| Սմբատ սպարապետի Ավետարան, XIII դ. (մանրանկարչություն) |
| Սյունի վանք |
| Սպիտակավոր Ս. Աստվածածին վանք |
| Վակաս |
| Վաղմիջնադարյան քառակող կոթող, Թալին (V-VII դդ.) |
| Վարագավանք |
| Վարդան Բաղիշեցի, XVI դ. (մանրանկարչություն) |
| Վարդենիսի խաչքարեր |
| Վարք սրբոց, 1633 թ., Կ. Պոլիս (մանրանկարչություն) |
| Վեհափառի Ավետարան, X դ. II կես - XI դ. (մանրանկարչություն) |
| Տաթևի Ավետարանի կազմը, XV դ. |
| Տաթևի վանք |
| Տասը կույսերի առակի ծիսակատարություն |
| Տեկորի 984 թ. խաչքարը |
| Տեկորի Ս. Սարգիս վկայարան |
| Տեղերի վանք |
| Ցաղաց Քարի վանք |
| Ութ նկարիչների Ավետարան, XIII դ. (մանրանկարչություն) |
| Փորուրար |
| Քասաղի հնագույն խաչային հորինվածքներ |
| Քշոց |
| Քոբայրի վանք |
| Քրիստոսի գերեզմանը |
| Քրիստոսի փորձության անապատը |
| Օձունի Ս. Աստվածածին եկեղեցի |
| Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի |
|
|