русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
1 ապրիլի 2017թ. շաբաթ, ԱԿ
ԼԴ օր Մեծի պահոց
Տօն է սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ եւ յիշատակ սոսկալի չարչարանացն նորա եւ մտանելոյն ի վիրապն








ԽՈՐ ՎԻՐԱՊԻ ՎԱՆՔ
id230Կառուցվել է Հին Հայաստանի մայրաքաղաք Արտաշատի բանտի տեղում: Ս. Գրիգոր Լուսավորիչն այս վիրապում է կրել իր չարչարանքները: Երկրում քրիստոնեության հաղթանակից հետո վիրապի վրա եկեղեցի է կառուցվել, որն ավերվել է նախ՝ պարսիկների, ապա՝ արաբների արշավանքներից: 642 թ. Ներսես Շինարար կաթողիկոսը վիրապի վրա կառուցել է նոր եկեղեցի: XVII դ. վանքը կիսավեր էր: 1666-1668 թթ. վանահայր Դավիթ վարդապետը կառուցել է պարիսպները և կից շինությունները, իսկ 1669-ին վիրապի վրա կառուցվել է նոր, թաղածածկ եկեղեցի: XVII դ. վերջին քառորդում համալիրի կենտրոնում կառուցվել է գմբեթավոր դահլիճի հորինվածքով Ս. Աստվածածին եկեղեցին, որին XIX դ. վերջում կցվել է զանգակատունը:
XII-XIII դդ. Խոր վիրապը եղել է նշանավոր հոգևոր-կրթական կենտրոն, ունեցել է բարձրագույն դպրոց:

Խոր վիրապի վանքի ընդհանուր տեսքը հյուսիս-արևելքից՝
Արարատ լեռան ֆոնի վրա

Լուսանկար՝ Հակոբ Պետրոսյանի




 
sacredtradition.am