ՑԱՂԱՑ ՔԱՐԻ ՎԱՆՔ
id482Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղից հյուսիս-արևելք՝ լեռան լանջին գտնվող
վանքը հիմնադրվել է Աբաս Բագրատունի թագավորի (929-953 թթ.) օրոք: Վանական համալիրի կազմում են թաղածածկ Ս. Հովհաննես (989 թ.), կենտրոնագմբեթ Ս. Աստվածածին (X դ.) և Ս. Կարապետ (1041 թ.)
եկեղեցիները, ինչպես նաև Ս. Հովհաննես երկհարկ
եկեղեցի-դամբարանը, որի արևմտյան ճակատը պսակող զույգ
խաչքարերը XI դ. հայկական քանդակագործական արվեստի լավագույն նմուշներից են:
Ցաղաց Քարի վանքի Ս. Կարապետ և Ս. Հովհաննես եկեղեցիները
Լուսանկար՝ Տաթևիկ Մելքոնյանի