SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԾԱԾԿՈՑ
id241Այսպես է կոչվում ս. պատարագի ժամանակ սկիհի և մաղզմայի վրա գցվող դաստառակը: Այն ծառայում է միայն այդ նպատակին և պահպանվում է խիստ զգուշորեն և սրբությամբ, քանի որ հպվում է սրբագործված նշխարին:
Ծածկոցը սովորաբար պատրաստվում է մետաքսից՝ ոսկեթել ասեղնագործությամբ: Նրա վրա պատկերվում են բազմաթիվ հրեշտակներ Աստծո Գառի շուրջբոլորը՝ խորհրդանշելով պատարագի խորհրդի սրբությունը և անպատմելի վեհությունը:

Սկիհի ծածկոց
1754 թ.: Ս. Էջմիածնի գանձատուն

 
sacredtradition.am