ՇԱՐԱԿՆՈՑ
id379Այսպես է կոչվում
շարականների ժողովածուն: Առաջին անգամ այն կարգավորվել է VII դ.՝ ըստ
Եկեղեցական տոների: Պահպանվել են բազմաթիվ շքեղ նկարազարդ ձեռագիր Շարակնոցներ, որոնցից հնագույններն արտագրվել են XI-XII դդ.: Ընդ որում, նախկինում
շարականների մեղեդիները գրառվել են յուրահատուկ ձայնանիշներով՝ խազերով:
Ներկայիս Շարակնոցը հրատարակվել է ինչպես խազերով, այնպես էլ նոր հայկական և եվրոպական նոտագրությամբ: Այն պարունակում է տերունական և սրբոց տոներին,
պահոց օրերին, ինչպես նաև ննջեցյալներին նվիրված
կանոններ: