SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԲԱԲԵԼՈՆՅԱՆ ԱՇՏԱՐԱԿԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ
id084Նոյի սերունդները, համաշխարհային ջրհեղեղից հետո բազմանալով, Արարատ լեռան կողմերից աստիճանաբար սկսեցին շարժվել դեպի Սենաարի երկիրը (հնում այսպես էին կոչում Միջագետքը): Դա մի ընդարձակ հարթավայր էր, որը ոռոգվում էր Տիգրիս և Եփրատ գետերի ջրերով:
Նրանք խոսում էին մեկ լեզվով:
Քանի որ նրանց մեջ էլ սկսեց զարգանալ մեղքը, հիշելով ջրհեղեղի պատիժը՝ իրենց ապահով չէին զգում: Եվ փոխանակ զղջալով ապավինելու Արարչի ողորմածությանը, նրանք միաբանվելով որոշեցին մի քաղաք կառուցել և այնտեղ՝ մինչև երկինք հասնող մի բարձր աշտարակ, որի մեջ պատսպարվելով՝ կխուսափեին հնարավոր նոր պատուհասից: Բազում տարիներ նրանք կառուցում էին աշտարակը, բայց այն անավարտ մնաց, քանի որ նրանց նպատակը հաճելի չէր Տիրոջը: Նա չհանդուրժեց այդպիսի ամբարտավանություն և խառնեց այդ մարդկանց լեզուները, և նրանք դադարեցին հասկանալ միմյանց, որի պատճառով ընդհատվեց աշտարակի կառուցումը:

Բաբելոնյան աշտարակաշինություն
Վիեննայի Արվեստի պատմության թանգարան, 1963 թ.
Հեղինակ՝ Յան Բրեյգել Ավագ

Եվ այդպես, Աստծո կամքով, չիրականացավ այդ խելահեղ ու մեծամիտ ծրագիրը, և մարդիկ ցրվեցին աշխարհով մեկ: Նրանցից էլ առաջացան տարբեր ժողովուրդներ, որոնք առ այսօր խոսում են տարբեր լեզուներով:
Այդ քաղաքը կոչվեց Բաբելոն, որ նշանակում է խառնակություն [Ծն. 11.1-9]:
 
sacredtradition.am