ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ (XII-XIII դդ.)
id459Հայ Եկեղեցու ականավոր
վարդապետ Վարդան Այգեկցին ծնվել է Ասորեստանում՝ հայաբնակ Մարաթա գյուղում: Ծննդավայրում նախնական կրթություն ստանալուց հետո ուսանել է Սև լեռների Արքակաղին
վանքում, որտեղ նրան շնորհվել է
վարդապետի աստիճան: Այնուհետև, ինչ-ինչ պատճառներով հալածվելով, 1208 թ. նա հարկադրված հեռացել է հայրենի վայրերից, 2 տարի թափառելուց հետո վերադարձել ու հաստատվել է Այգեկ
վանքում (այստեղից էլ՝ նրա մականունը):
Այգեկցին գրել է ճառեր,
դավանական և խրատական երկեր, ինչպես նաև իր առակների «Աղվեսագիրք» կոչվող ժողովածուն, որի շնորհիվ նա համարվում է հայ գրականության մեջ նոր տեսակի՝ առակավոր ճառերի սկզբնավորողը: