ԽՈՍՐՈՎ ԱՆՁԵՎԱՑԻ (մոտ +964)
id229Հայ եկեղեցական գործիչ և մատենագիր Խոսրով Անձևացու մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել: Առաջին անգամ նա հիշատակվում է որպես ս.
Գրիգոր Նարեկացու հայրը և
Անանիա Նարեկացու եղբոր փեսան: Ենթադրվում է, որ նա ծնվել է Վասպուրականի Անձևացյաց գավառում, որի
եպիսկոպոս է
ձեռնադրվել՝ հավանաբար կնոջ
մահից հետո
կուսակրոնություն ընդունելով: Խոսրովին
ձեռնադրող Անանիա Մոկացի
կաթողիկոսը նրան անվանել է «այր համեստ և գիտնավոր»:
Խոսրով Անձևացին պատարագ մատուցելիս
Երևան, ձեռ. 7804, էջ 14բ, Խորհրդատետր, 1714 թ., Թոխաթ
X դ. Հայաստանում մեծ վերելք էր ապրում
վանականությունը, որի ամենավառ դրսևորումն էր նշանավոր Նարեկա
վանքը: Նրա հիմնադիրը՝
Անանիա Նարեկացին, որը ժամանակի ամենազարգացած հոգևորականներից էր, մեծ ազդեցություն գործեց Խոսրովի և նրա զավակների հոգևոր կերտման վրա:
Խոսրով Անձևացին մեզ է ավանդել հատկապես
աստվածպաշտության կարգերի ընբռնման համար խիստ արժեքավոր գրական ժառանգություն՝
պատարագի, ինչպես նաև
ժամերգության մեկնությունները: