SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ (մոտ 410 - V դ. վերջ)
id351Հայ մեծ պատմիչ ս. Մովսես Խորենացին, որին հետագա դարերում իրավամբ կոչել են Պատմահայր և Քերթողահայր, ծնվել է Տարոնի գավառի Խորոնք գյուղում: Ըստ ինքնակենսագրական և որոշ ավանդված տվյալների՝ նա աշակերտել է ս. Մեսրոպ Մաշտոցին և ս. Սահակ Պարթևին, իսկ 434-435 թթ. մի խումբ երիտասարդների հետ մեկնել է Ալեքսանդրիա՝ ուսումը շարունակելու: Ժամանակի հունական մշակույթի այս կարևոր կենտրոնում Մովսեսը հմտացել է քերթողական արվեստի, ճարտասանության և քերականության մեջ, նաև՝ կատարելագործել հունարենի իր գիտելիքները:
Հայրենիք վերադառնալով իր ուսուցիչների մահից հետո (մոտ 440 թ.)՝ նա զբաղվել է թարգմանչությամբ, ինչպես նաև գրել է ինքնուրույն երկեր: Խորենացու գրչին են պատկանում եկեղեցական տոներին նվիրված բազմաթիվ շարականներ: Արդեն պատկառելի տարիքում նա Սահակ Բագրատունու խնդրանքով սկսել է գրել «Հայոց պատմություն» աշխատությունը, որը, լինելով հայ միջնադարյան մատենագրական հանճարի բարձրագույն դրսևորումը, մեր ժողովրդի հին պատմության կարևոր և համապարփակ աղբյուրն է:

Ս. Մովսես Խորենացի, Սահակ Բագրատունի և ձեռագրի պատվիրատու Ներսես Գնունեցի
Երևան, ձեռ. 2865, էջ 4բ, Պատմագիրք Հայոց, 1567 թ., Խիզան

 
sacredtradition.am